Ասպար Ուայլդ Տուր

Գլխավոր

Մեր մասին

Հետադարձ կապ

Join aspar Wild Tour on Facebook In English Русская версия сайта

Չորս տարերքների նվաճում

Ուղևորության տեսակը. Արկածային, պատմամշակութային, ակտիվ, քարանձավային, ազգագրական, հանգստյան օրերի, արտաճանապարհային

քարտեզ

Երթուղու երկարությունը. շուրջ 750 կմ

Տրեկինգ. 140- 200 րոպե

Ջրային երթուղու տևողությունը. մոտ 200 րոպե

Տևողությունը. 7օր, 6 գիշեր

Մասնակիցների քանակը. 1–20

Սեզոնը. հունիս-հոկտեմբեր

Երթուղի. Երևան- Արարատի մարզ /Խոր Վիրապ/ – Վայոց Ձորի մարզ /Նորավանք, Արջերի/-Գեղարքունիքի մարզ /Սևանա լիճ, Սևանավանք, Հայրիվանք,Նորատուս,Սելիմ/- Տավուշի մարզ /Լաստիվեր-Անապատ, Գոշավանք, Գոշի լիճ/- Կոտայքի մարզ /Գառնի Գեղարդ/-Արմավիրի մարզ /Էջմիածին, Զվարթնոց/:

Ծրագիր

1 օր

  • Տրանսֆեր "Զվարթնոց" օդանավակայանից, տեղակայում Երևանի հյուրանոցներից մեկում.
  • էքսկուրսիա, Երևանի լեգենդար "Արարատ" կոնյակի գործարանում կոնյակի տեսակների համտեսում.
  • Ճաշ էթնիկ ռեստորաններից մեկում, ուղևորություն Մայր Աթոռ Սբ. Էջմիածին, այցելություն Մայր Տաճար /4-17-րդ դդ./ և Հայ Առաքելական Եկեղեցու թանգարան, այնուհետև` Սբ. Գայանե և Սբ. Հռիփսիմե վանքեր /7-րդ դ./.
  • Այցելություն Զվարթնոց /7-րդ. դ./.
  • Վերադարձ Երևան, ճաշ ռեստորանում:

2 օր /160 կմ./

  • Նախաճաշ հյուրանոցում.
  • Ուղևորություն Արարատի մարզ, այցելություն Խոր Վիրապ /4-17-րդ դդ./ որը գտնվում է Արարատ լեռան ստորոտին.
  • Ուղևորություն Վայոց Ձորի մարզ, Ամաղուի կիրճ, ճաշ բնական քարայրում /խոտաբույսերով թեյ, գյուղական պանիր, մեղր, մածուն, տնական գինի և այլն/.
  • Այցելություն Նորավանք վանական համալիր /11-13-րդ դդ./.
  • Նախնական հրահանգավորում և ժայռամագլցում.
  • Ընթրիք քարայրում.
  • Ուղևորություն Վայք քաղաք, գիշերակաց հյուրանոցում:

3 օր /150 կմ./

  • Նախաճաշ հյուրանոցում.
  • Ուղևորություն դեպի Հայաստանում ամենաերկար և հետաքրքիր քարանձավներից մեկը` Արջերի քարանձավ, /5-6 ժամ/, /նախնական հրահանգավորում/.
  • Ճաշ ռեստորանում, գետի ափին.
  • Ուղևորություն Սելիմի միջանցքով, այցելություն միջնադարյան քարավանատուն.
  • Ուղևորություն Գեղարքունիքի մարզ, բարձր լեռնային Սևանա լիճ /2000մ/, հանգիստ լճափին.
  • Ընթրիք լճափի ռեստորանում /ձկնային ճաշացանկ/, գիշերակաց հյուրանոցում:

4 օր /120 կմ./

  • Նախաճաշ հյուրանոցում.
  • Այցելություն Սևանավանք վանական համալիր /9-րդ դ./.
  • Ջրային ճամփորդություն կատամարանով /վարելու դասընթացներ, հրահանգավորում/.
  • Ճաշ Ճայերի Կղզու մոտակայքում.
  • Ելք ափ, այցելություն Հայրիվանք /9-րդ դ./, այնուհետև այցելություն Նորատուս գյուղ, որտեղ գտնվում է ներկայիս Հայաստանի ամենամեծ թվով Խաչքարերի խումբը.
  • Ուղևորություն Ծափաթաղ գյուղ, տեղակայում հյուրանոցում.
  • Ընթրիք և գիշերակաց հյուրանոցում:

5 օր /90 կմ./

  • Նախաճաշ հյուրանոցում.
  • Ուղևորություն Տավուշի մարզ, դեպի միջնադարյան քարայրային բնակատեղի` Լաստիվեր Անապատ.
  • Տրեկինգ-արշավ /40-60 րոպե/ գեղատեսիլ անտառային ճանապարհով դեպի Խաչաղբյուր գետի կիրճ.
  • Ակտիվ հանգիստ, լող, ձկնորսություն, արշավներ, միջնադարյան հարթաքանդակների և Խաչքարերի զննում.
  • Ընթրիք, գիշերակաց փայտե տնակներում:

6 օր /50 կմ./

  • Նախաճաշ ճամբարում.
  • Ելք կիրճից, ուղևորություն Գոշավանք վանական համալիր /10-13-րդ դդ./.
  • Արտաճանապարհային ուղևորություն Դիլիջան ազգային պարկով դեպի գեղատեսիլ Գոշի լիճ.
  • Ճաշ լճի ափին /խորված մսի տեսականի, բանջարեղենի խորոված, միրգ և այլն/.
  • Ուղևորություն առողջարանային Դիլիջան քաղաք.
  • Ընթրիք ռեստորանում, գետափին.
  • Վերադարձ Երևան, գիշերակաց հյուրանոցում:

7 օր /120 կմ./

Հայաստան և Արցախ
Հայաստանի և Արցախի մասին
Հայաստանի ֆոտոներ և տեսանյութեր
Տեղեկատվություն Հայաստանի մասին
Ուղևորություններ Արցախի գրասենյակից
Փոխադրամիջոցներ և սարքավորում
Փոխադրամիջոցներ և սարքավորում

Գրանցվել մեր փոստային խմբում.

"New Life" Water World, Hadrut
Restaurant Csardas
© 2008 aspar Tour